Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ջերմաստիճանը այսօր ևս կնվազի

Ջերմաստիճանը այսօր ևս կնվազի
22.11.2019 | 13:50

Այսօր Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, նոյեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:


Երևանում նոյեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ